ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու (տեսանյութ)

Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու (տեսանյութ)

Կիրանց տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ․ ոստիկանները մինչ այս պահը թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ, սահմանազատման և տարածքային զիջումների դեմ պայքարն առաջնորդող Բագրատ արեքպիսկոպոս Գալաստանյանին և այլ քաղաքացիների ևս թույլ չի տրվել մեկնել Կիրանց։

Քաղաքացիները հանդիմանում են ոստիկաններին տարածքների հանձնման ընթացքն ապահովելու և մեղադրում Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել:

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են:

  • Կիսվել: