կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը

ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը

Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը փորձում է ազատել ճանապարհը։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել բողոքող քաղաքացիներին։ Այստեղ է նաեւ «Հայաստան» խմբակցութփյան պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Վազը չեք կարողանալու ձեր երեխաներիա աչքերին նայել»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ի վերջո ոստիկաններին հաջողվեց ազատել ճանապարհը։ Նրանք շղթա են կազմել, իսկ ցուցարարները հավաքված են մայթին։

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

  • Կիսվել: