չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Միշուստինը շոկոլադի գործարանում հայ երեխային հայերեն հարց է տվել (տեսանյութ)

Միշուստինը շոկոլադի գործարանում հայ երեխային հայերեն հարց է տվել (տեսանյութ)

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարների հետ այցելել է ՛՛Միացյալ հրուշակագործներ՛՛ հոլդինգ:

Նրանց ուղեկցում էին երեխաներ ԱՊՀ երկրներից, որոնք ապրում և սովորում են Ռուսաստանում:

Միշուստինը դպրոցականներից հետաքրքրվել է, թե արդյոք ամեն ինչ նորմա՞լ է, իսկ նրանցից մեկին դիմել է հայերենով՝ ՛՛Ո՞նց ես՛՛:

Շոկոլադի գործարանում երեխաները տեսել են, թե ինչպես է աշխատում արտադրամասը, և ինչպես են արտադրվում իրենց սիրած կոնֆետները:

ԱՊՀ-ից ժամանած հյուրերը նույնպես համտեսել են ռուսական արտադրության շոկոլադե կոնֆետներ:

Շրջայցից հետո երեխաներին, նրանց ծնողներին և պատվիրակությունների ղեկավարներին սպասում էր տոնական թեյախմություն:

Միշուստինը հանդիպման ավարտին երեաներին խորհուրդ է տվել ամրապնդել բարեկամական հարաբերություններն այնպես, ինչպես դա արվում է ԱՊՀ տարածքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: