երկուշաբթի, հունիս 10
10 / 6 / 2024
Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան

Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազան

Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի, եզդիական համայնքի ներկայացուցիչների, բժիշկների հետ:

Այս մասին լրագրողներին հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը․

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրենք առաջիկայում բոլոր քաղաքական ուժերի հետ համատեղ կհավաքվեն, որոշումներ կկայացնեն․

«Ուզում եմ ասել, տեսեք՝ ինչպիսի վախի մեջ են ապրում այս մարդիկ։ Մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին հավաքել բերել, քաղաքը պարալիզացրել է»,- նշեց Սրբազանը։

Հարցին՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս, նա ասաց՝ վախի պատճառով․

«Վախ, գիտե՞ք ինչ է դա, սուտ և վախ և իր իշխանությունը, մեքենաները կոստյումները, ամեն ինչ, որոնք կապված են նյութական արժեքի հետ, ոչ գաղափար, ոչ պետական միտք, ոչ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և ինչ է գործում ինքը, և այդ պատճառով հիմա մենք գտնվում ենք այս վիճակում»,- հայտարարեց նա։

  • Կիսվել: