երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Միանում եմ ձեր տոնակատարությանը. Վրաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատիկի առթիվ

Միանում եմ ձեր տոնակատարությանը. Վրաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատիկի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատիկի կապակցությամբ, գրում է aliq.ge-ն: 

«Շնորհավորում եմ Կաթոլիկ, Լյութերական և Հայ Առաքելական Եկեղեցիներին և նրանց միաբանություններին Ամենափրկչի Հարության տոնի առթիվ։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր մեր բազմադավան և բազմազգ երկրում նշում են քրիստոնեական այս շքեղ տոնը։

Ես միանում եմ ձեր տոնակատարությանը և մաղթում առողջություն, բարեկեցություն և երջանկություն միասնական, խաղաղ և հաջողակ Վրաստանում», — նշված է նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք` Հայ Առաքելական Եկեղեցին այսօր`մարտի 31-ին, նշում է Սուրբ Զատիկը։ Երեկ` մարտի 30-ին, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել։

  • Կիսվել: