երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բորելի կարծիքով՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն

Բորելի կարծիքով՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես կոչ եմ անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին՝ հետ կանչել այս օրինագիծը։ Ինչպես և նախորդ տարի, այժմ էլ պարզ է, որ այս օրենքն անհամատեղելի է ԵՄ չափանիշների և արժեքների հետ։ Ընդունման դեպքում այն կվտանգի Վրաստանի առաջընթացը դեպի ԵՄ»։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց օրինագիծը, որի դեմ բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվում:

  • Կիսվել: