ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավելի քան 40 երկրի կրոնական առաջնորդներ և հասարակական գործիչներ հանդիպումներ կանցկացնեն օկուպացված Շուշիում

Ավելի քան 40 երկրի կրոնական առաջնորդներ և հասարակական գործիչներ հանդիպումներ կանցկացնեն օկուպացված Շուշիում

Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի շրջանակում Բաքվում և օկուպացված Արցախի Շուշի քաղաքում տեղի կունենան ավելի քան 40 երկրի կրոնական առաջնորդների և հասարակական գործիչների հանդիպումներ:

Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Ռուս Ուղղափառ Եկեղեցու արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, պատրիարք Կիրիլի փոխանորդ, միտրոպոլիտ Անատոլիի հետ հանդիպմանը։ 

Փաշազադեն ընդգծել է, որ Կովկասի մուսուլմանների գրասենյակի և Ռուս ուղղափառ եկեղեցու հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և համագործակցության վրա։ Նա բարձր է գնահատել պատրիարք Կիրիլի ջանքերը՝ թույլ չտալու հայ-ադրբեջանական հակամարտության՝ կրոնականի վերածվելը։

  • Կիսվել: