երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեր քաղաքն այլևս երբեք թույլ չենք տալու այլանդակել զանազան անօրինական կցակառույցներով. Արամ Ազատյան

Մեր քաղաքն այլևս երբեք թույլ չենք տալու այլանդակել զանազան անօրինական կցակառույցներով. Արամ Ազատյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամիսներ առաջ անդրադարձել էր ձեղնահարկերի/մանսարդների/ և այլ շինությունների անօրինական կառուցման խնդրին և հանձնարարել նման դեպքերում դիտարկել ամենախիստ պատժամիջոցները:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, կից հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ․
 
«Ամեն առիթով ես նույնպես խնդրել և հորդորել եմ ձեռնպահ մնալ առանց քաղաքաշինական փաստաթղթերի որևէ գործողությունից:
 
Հետևաբար սա չի կարող ունենալ որևէ արդարացում:
 
Արաբկիր վարչական շրջանում, Կոմիտաս 45/1 հասցեում, անօրինական ձևով ձեղնահարկի կառուցման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Շինությունն ապամոնտաժվել է և վերադարձվել իր նախնական տեսքին, ինչպես նաև տվյալ քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության:
 
Ավելորդ չեմ համարում կրկին նշել, որ անթույլատրելի են նման արարքները: Ցանկացած փորձ անմիջապես կանխվելու է:
Մեր քաղաքը մեր տան պես մաքուր և բարեկարգ պետք է պահպանենք ու այլևս երբեք թույլ չտանք այն այլանդակել զանազան անօրինական կցակառույցներով»:

  • Կիսվել: