երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։00-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։00-ի դրությամբ

Մարտի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Թալինի, Դիլիջանի, Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին հատված բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: