կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրդեհ՝ Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցում

Հրդեհ՝ Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցում

Երեկ՝ փետրվարի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Արևշատ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի երաժշտական դպրոցի նկուղային հարկից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Պարզվել է, որ այրվել է նկուղում կուտակված կենցաղային աղբը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: