երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը

Հայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը

Ապրիլի 13֊ին հաջորդող չորեքշաբթին եզդի ժողովուրդը նշում է Նոր տարին։ «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը ուղերձ է հղել․

«Սիրելի եզդի եղբայրներ և քույրեր, ի սրտե շնորհավորում ենք ձեր Նոր Տարին, ցանկանում լավն ու բարին։

Հայ և եզդի ժողովուրդները մշտապես կողք կողքի են եղել թե Հայաստանի զարգացման, թե պաշտպանության հարցերում:

Մեր երկրի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եղբայր ժողովրդի աջակցությունը, միասին կիսել վիշտն ու ուրախությունը թե' Անդրանիկ Օզանյանի քավորությամբ, թե' Կոմիտասի` եզդիական մեղեդիների հավաքագրմամբ։

Մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն եզդիների հիշատակին, ովքեր ընկան հանուն մեր պայքարի, երազանքների ու ապագայի:

Շնորհավո՛ր ձեր Նոր տարին, խաղաղություն մեզ բոլորիս, սեր և բարօրություն բոլորիս ընտանիքներին»,- ասված է ուղերձում։

  • Կիսվել: