ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի առաջընթացը․ այս մասին նա հրապարակում է տարածել «X» սոցիալական ցանցի իր էջում։

«Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

  • Կիսվել: