երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գնել Սանոսյանը գործընկերների հետ այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակ քաղաքով անցնող հիմնանորոգվող հատված

Գնել Սանոսյանը գործընկերների հետ այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակ քաղաքով անցնող հիմնանորոգվող հատված

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակ քաղաքով անցնող հիմնանորոգվող հատված։
«Շինարարությունն ակտիվ փուլում է. 4կմ ճանապարհահատվածում կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթերը, ճանապարհային պատվածքի հետ կապված և այլ աշխատանքներ են տարվում»,-հայտնում են։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից և տեղեկացնում, որ հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 

  • Կիսվել: