կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ Նորատուսում պայթյուն ու կրակոց է լսվել, ու ամենազարմանալին այն է, որ այս դեպքերը մեկը մյուսի հետ կապ ունեն։

Նորատուսի գերեզմանում պայթյուն է եղել եւ ArmLur.am -ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քաղաքացին պայթուցիկը բերել էր, որ տեղադրեր 7 տարի առաջ ապանված Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանին ու այն տեղադրելու ժամանակ պայթել էր, նա մահացել էր։

Այս դեպքից ժամեր հետո, Նորատուսի տներից մեկում լսվել է կրակոց։ Ինքնասպան է եղել փոխմարզպետի որդու ապանության համար Մարտունի-Սեւան ճանապարհին սպանված Գուրգեն Հակոբյանի հայրը՝ Բ.Հակոբյանը։

Իրավապահների մոտ վարկած է քննվում, որ տարիներ առաջ այս երկու սպանությունների համար ընտանիքների թշնամությունը դեռ շարունակվում է ու միգուցե ինքնասպան եղած Հակոբյանն է կազմակերպել պայթեցնել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը, քանի որ ապրիլի 24-ին փոխմարզպետի ապանված որդու ծնունդն էր, ու հարազատները գերեզմաններ էին գնալու, սակայն պլանը չի աշխատել ու նա այս ամենից հետո սեփական տանը ինքնասպան է եղել։

 2017 թվականի Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից հետո, արյունահեղությունները շարունակվում են ու խլում մարդկանց կյանքեր:

  • Կիսվել: