կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն ընկել է ընթացող գնացքի վագոնի տակ

Երևանի «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն ընկել է ընթացող գնացքի վագոնի տակ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:

Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ-ի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Այս պահին աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ պարզվում է:

  • Կիսվել: