Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված, արդյունքները կհրապարակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը:
Անդրադառնալով ոստիկանների կողմից քաղաքացիների խոշտանգման դեպքերին:
Դիտարկմանը, որ աննախադեպ է որակվում տեղի ունեցածը, երբ ոստիկանները շղթայված Սամվել Վարդանյանին բաժին տեղափոխելիս նա խոշտանգվել է, նա արձագանքեց. «Դա դեռ հարց ա՝ այդպես է եղել, թե ոչ»:
Դրանից հետո նա բողոքի ակցիայի մասնակից Վահագն Չախալյանին ասաց. «Ինչ որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով աշխատի քիչ խոսես՝ ոչ լավ, ոչ վատ»: