երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աղավնաձորում մեղվի փեթակ է այրվել, փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել երկու խոզ, ութ խոշոր և քսան մանր եղջերավոր կենդանի

Աղավնաձորում մեղվի փեթակ է այրվել, փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել երկու խոզ, ութ խոշոր և քսան մանր եղջերավոր կենդանի

Մարտի 30-ին, ժամը 16։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է անասնագոմ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:39-ին, մարվել՝ 20:02-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 105 քմ), տանիքում պահեստավորած անասնակերը և մեղվի մեկ փեթակ:
 
Հրշեջ-փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել երկու խոզ, ութ խոշոր և քսան մանր եղջերավոր կենդանի:
 

  • Կիսվել: