Վահե Ղազարյանի հրամանով կին փոխգնդապետը նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյաի հրամանով հանրապետությունն այսուհետև կունենա երկրորդ կին ոստիկանության բաժնի պետ:
Վ. Ղազարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ,հաղորդում է Shamshyan.com-ը:
Նախկինում Ա. Դանիելյանն աշխատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում: