հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քրեակատարողական հիմնարկներում կիրականացվի 2023 թվականի կրթական ամենամյա ծրագիրը

Քրեակատարողական հիմնարկներում կիրականացվի 2023 թվականի կրթական ամենամյա ծրագիրը

Մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մեկնարկել է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» 2023 թվականի ծրագիրը, որը կիրականացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ» «Նուբարաշեն» «Վանաձոր», «Վարդաշեն», «Գորիս» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում և Պրոբացիայի ծառայությունում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, ծրագրի շրջանակներում կիրականացվեն դասընթացներ հետևյալ առարկաներից՝ «Օտար լեզու /անգլերեն, ռուսերեն/», «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ», «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Համակարգչային հմտություններ», «Կարի հիմունքներ», «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում /հույզերի կառավարում/», «Էթիկա և հայագիտություն», «Կահույքաշինության հիմունքներ» և այլն:

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող կրթական ամենամյա ծրագիրը միտված է դատապարտյալների, կալանավորված անձանց և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը կրթության, գեղագիտական դաստիարակության և մասնագիտական հմտությունների դասավանդման միջոցով:

Возможно, это изображение 2 человека и в помещении

Возможно, это изображение 4 человека и люди стоят

Возможно, это изображение 1 человек и в помещении

  • Կիսվել: