շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննությունները

Քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննությունները, որոնք ավարտվելու են մարտի 14-ին։

Հիմնական կրթության վկայական և միջնակարագ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն քննություններին մասնակցելու են երեք տասնյակից ավել դատապարտյալներ։ Քննություններն անցկացվում են «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում։

Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է ուսումնական ծրագիր, ըստ որի՝ 19 տարեկանից բարձր դատապարտյալները պետական աջակցությամբ կարող են ստանալ միջնակարգ կրթություն։ Ծրագրով նախատեսված են տարբեր առարկաներից դասընթացներ, որոնք անցկացնում է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ծրագիրը տևում է մեկ ու կես տարի, և ավարտին դատապարտյալները մասնակցում են էքստեռն քննություններին հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու նպատակով։ Ներկայումս ծրագիրն իրականացվում է «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ» «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։

  • Կիսվել: