հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ը  և «Honda CRV»-ն. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Honda CRV»-ն. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Այսօր` ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Վահանավանքի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail» և «Honda CRV» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Կապան» բժշկական  կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառակության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: