կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոստիկանները Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին Սուրեն Սահակյանին, Միքայել Նահապետյանին ու ևս երեք քաղաքացու

Ոստիկանները Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին Սուրեն Սահակյանին, Միքայել Նահապետյանին ու ևս երեք քաղաքացու

Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին  ՛՛Քաղաքացու որոշում՛՛ սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանին, վարչության անդամ Միքայել Նահապետյանին եւ նրանց հետ գտնվող եւս երեք քաղաքացու:

Միքայել Նահապետյանը հայտնեց, որ իրենք արդեն մեկ ամիս է, ինչ փորձում են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, սակայն ոստիկանները չեն թողնում:

Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ էին ժամանել Մաշտոցի պուրակ: Ոստիկանները հայտնեցին, որ քաղաքացիներին բերման են ենթարկում վարչական իրավախախտումների համար։

  • Կիսվել: