կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նաև իմ հաղթանակի պատվին Բուխարեստում ծածանվեց Հայոց Եռագույնը. Գոռ Սահակյան

Նաև իմ հաղթանակի պատվին Բուխարեստում ծածանվեց Հայոց Եռագույնը. Գոռ Սահակյան

Համառ աշխատանքով ու իմ կարողություններին հավատալով նվաճեցի այն մեծագույն հպարտությունը, որ նաև իմ հաղթանակի պատվին Բուխարեստում ծածանվեց Հայոց Եռագույնը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը:

՛՛Իսկ իմ հաղթանակների համար երախտապարտ եմ նաև բոլորիդ, որովհետև միշտ իմ թիկունքում զգացել եմ ձեր սերը, ձեզնից փոխանցված ուժը, ձեր հավատը իմ հաղթանակի հանդեպ, ձեր ոգևորությունը իմ հաղթանակի համար: Իմ հանդեպ ձեր բոլորի հավատը ոչ միայն ուժ է տալիս, այլև պարտավորեցնում է միշտ բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը:

Շնորհակալ եմ բոլորիցդ: Ցանկանում եմ, որ ամեն մեկդ իր ոլորտում հաջողություններ, հաղթանակներ ունենա՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: