ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել

Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել

Փետրվարի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները գրպանահատության երկու դեպք բացահայտեցին:

 

Առաջին դեպքը Շենգավիթ վարչական տարածքում էր կատարվել: Ժամը 17-ի սահմաններում թիվ 12 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին գողացել, որի մեջ եղել էր փող: Մասնագիտացված ստորաբաժանման աչալուրջ ծառայության շնորհիվ դեպքից րոպեներ անց կասկածվողը բռնվեց:

Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Արտաշիսյան փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին Շիրակի փողոցի 65-ամյա մի բնակչի:
Տղամարդու անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց:
Տուժողից ընդունվեց հաղորդում:

Մյուս դեպքը գրանցվել էր ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ժամը 18.30-ին մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Մաշտոցի պողոտայում նկատել է, որ ուսապարկից գողացել են դրամպանակը, որի մեջ եղել էր փող:
Օպերատիվ խումբը որոնողական աշխատանք սկսեց: Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Խարբերդի 31-ամյա մի բնակիչ:

Նույն օրը կասկածվողը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Գողության դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: