Freedom House մտահոգված է Հայաստանում «ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների և ճնշումների վերաբերյալ լուրերին:
«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,- ասված է գրառման մեջ: