կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խորհրդարանը շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը

Խորհրդարանը շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: 

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Գուրգեն Մալխասյանի կենսագրությունը, աշխատանքային գործունեությունը, անդրադարձավ թեկնածուի մասնագիտական որակներին:  

Մալխասյանը ծնվել է Գյումրիում 1967 թվականին, մասնագիտական կրթությունը ստացել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ունի 29 տարվա և 8 ամսվա մասնագիտական ստաժ, ունի դատավորի ստաժ:

Մալխասյանի գործունեությունը սկսվել է Շիրակի մարզի ներքին գործերի վարչությունում՝ որպես օպերլիազոր: 

2010-2021 թթ. եղել է ԱԺ նախագահի տեղակալի աշխատակազմում՝ որպես գլխավոր մասնագետ:

 2023-ից առ այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Իր խոսքում Մալխասյանը հակիրճ ներկայացրեց այն նպատակները, որոնք ձևավորվել են իր իրավաբանական պրակտիկայի ընթացքում, և որոնց հաղթահարման նպատակով առաջադրվել է որպես դատավորի թեկնածու:

Նա համոզմունք հայտնեց, որ կնպաստի այդ խնդիրների առավել լավ լուծմանը:

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:

  • Կիսվել: