երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս

Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս

Փետրվարի 2-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Դ․Վ․-ի  մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․Ս․-ին։ 

Ինչպես հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում ծառայողները վերջինիս կոշիկի միջատակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։ 

 

  • Կիսվել: