չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
2023-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց

2023-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսել է ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է ավելի քան 384 միլիարդ դրամ: 2023-ի ընթացքում ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը 417 միլիարդից ավելի է:

  • Կիսվել: