չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ժերար Դեպարդիեին հարցաքննում են Փարիզում, հնարավոր է` նա ձերբակալվի

Ժերար Դեպարդիեին հարցաքննում են Փարիզում, հնարավոր է` նա ձերբակալվի

Ֆրանսիայի իրավապահները դերասան Ժերար Դեպարդիեին կոմիսարիատ են կանչել սեռական ոտնձգությունների երկու մեղադրանքից հետո հարցաքննելու համար, հնարավոր է` նա ձերբակալվի։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
 
«Այսօր առավոտյան Ժերար Դեպարդիեին կանչել են սեռական ոտնձգությունների մեղադրանքներին պատասխանելու համար․.. Այժմ նա հարցաքննվում է Փարիզի կոմիսարիատներից մեկում», - նշում է հեռուստաալիքը։
Խոսքը երկու ֆիլմի նկարահանող խմբի անդամների ներկայացրած բողոքների մասին է։ Բողոքներից մեկը ներկայացրել է 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումներին մասնակցած բեմադրող նկարիչը, երկրորդը` 2014-ին «Մոգը և սիամացիները» ֆիլմի նկարահանումներին մասնակցած ռեժիսորի օգնականը։

  • Կիսվել: