ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 29-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթով վերադարձել և Մաշտոցի բաժին ներկայացել 2023 թ. նոյեմբերի 16-ից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող 27-ամյա Բաբկեն Ե.-ն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: