կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեք տասնյակից ավելի դատապարտյալներ կմասնակցեն միջնակարգ և հիմնական կրթություն ստանալու քննություններին

Երեք տասնյակից ավելի դատապարտյալներ կմասնակցեն միջնակարգ և հիմնական կրթություն ստանալու քննություններին

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննությունները, որոնք կավարտվեն մարտի 14-ին։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:
 
Հիմնական կրթության վկայական և միջնակարագ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն քննություններին կմասնակցեն երեք տասնյակից ավելի դատապարտյալներ։
 
Հիշեցնենք, որ 2022 թվականից քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է ուսումնական ծրագիր, ըստ որի՝ 19 տարեկանից բարձր դատապարտյալները պետական աջակցությամբ կարող են ստանալ միջնակարգ կրթություն։ Ծրագրով նախատեսված են տարբեր առարկաներից դասընթացներ, որոնք անցկացնում է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ծրագիրը կտևի մեկ ու կես տարի, իսկ ավարտին դատապարտյալները կմասնակցեն էքստեռն քննություններին՝ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու նպատակով։
 
Ծրագիրն իրականացվում է «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։

  • Կիսվել: