երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել

Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել

Երեկ Տավուշի Բագրատաշեն գյուղի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում բերման է ենթարկվել 13 անձ, որոնցից 5-ին ներկայացրել են Քննչական կոմիտե, մնացածին ազատ արձակել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Քննչական ներկայացվածների մեջ է նաև քաղաքապետ Սուրեն Պետրոսյանը, որին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից։

  • Կիսվել: