կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց

Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ազատ արձակվեցի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոն բաժնից, ուր ապօրինի բերման էի ենթարկվել այսօր ժամը 13:30-ի սահմաններում»։

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են իրականացվում՝ ի աջակցություն տավուշցիների։ Ոստիկանությունն ուժի կիրառմամբ բերման էր ենթարկել Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների։

  • Կիսվել: