կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԲԴԽ-ն Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին ու ևս երեք դատավորի նկատողություն հայտարարեց

ԲԴԽ-ն Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին ու ևս երեք դատավորի նկատողություն հայտարարեց

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին հայտարարել նկատողություն: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից:
 
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
 
Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամ Արշակ Վարդանյանը դեմ է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդության բավարարմանը և ունի հատուկ կարծիք։

Հիշեցնենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2008 թվականին վարչական դատարանը, վարույթ չընդունելով «Դարեսկիզբ ՍՊԸ»-ի (Հայկական ժամանակ) հայցը, որով վիճարկվում էր Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը, խախտել է դատարանի մատչելության իրավունքը:


  • Կիսվել: