երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱԺ-ն մի շարք նախագծեր ընդունեց

ԱԺ-ն մի շարք նախագծեր ընդունեց

Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին քվեարկության դրվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, համաձայն որի՝ հարկային վարչարարության ընթացքն ու արդյունքների արձանագրումը տեսաձայնագրելու հնարավորություն է ստեղծվելու:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ու կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները, համաձայն որոնց՝ կհանվեն սահմանված մի շարք պատվավոր կոչումներ, և 17 պատվավոր կոչումներից կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները: Ըստ այդմ՝ կուտակային կենսաթոշակի մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ՝ ներառյալ նախքան կենսաթոշակի տարիքը լրանալը, ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջը: 

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրականացվող խախտումների դեպքում որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքը 20 տոկոսով քիչ վճարելու արտոնությունը: Կանոնն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի 1-ից, մինչդեռ առաջին ընթերցման ժամանակ նախատեսված էր գործարկել հուլիսի 1-ից:

  • Կիսվել: