չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
«Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

«Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 30-ին, վրարեթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Վլադիմիր Գ.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ն. Ս.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: