ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արարատի մարզում զենք-զինամթերք են կամավոր հանձնել․

Արարատի մարզում զենք-զինամթերք են կամավոր հանձնել․

Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, բաժնի պետ Գոռ Մանուկյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ավետ Վարդանյան գլխավորությամբ, հունվարի 3-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի կամրջի հարևանությամբ, հայտնաբերել են զենք-զինամթերք։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն, հայտնել, որ ինքն Արցախյան պատերազմի մասնակից է, իր հետ բերել է զենք-զինամթերք և այն թողնում է Շահումյան գյուղի կամրջի մոտ։

Ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են զենք-զինամթերքը, ապա ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: