կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Առանց վարորդական իրավունքի և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով հետախուզվող կնոջը գտել են Արարատի մարզում

Առանց վարորդական իրավունքի և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով հետախուզվող կնոջը գտել են Արարատի մարզում

ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 19-ին Արարատի մարզի Այգեստան բնակավայրում հայտնաբերել և Գավառի բաժին են տեղափոխել 45-ամյա Գոհար Մ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք:

Քաղաքացին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

  • Կիսվել: