չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին օժտել լրացուցիչ գործիքակազմով՝ քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մեկ այլ մարմնին փոխանցելու. նախագիծ

Առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին օժտել լրացուցիչ գործիքակազմով՝ քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մեկ այլ մարմնին փոխանցելու. նախագիծ

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի համակարգմամբ՝ կազմակերպվել է քննարկում Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
 
Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին օժտել լրացուցիչ գործիքակազմով՝ բացառիկ դեպքերում՝ բացի անաչառության ապահովման նպատակից, նաև քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մեկ այլ քննչական մարմնի փոխանցելու հնարավորությամբ: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
 
Քննարկման նպատակն էր՝ ձևավորել նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկների վերջնական տարբերակը, որի արդյունքում՝ որոշվել է Արդարադատության նախարարության կողմից առաջարկված կոնսենսուսային նոր տարբերակի հիմքով՝ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ընդունելի ձևակերպումների համաձայնեցված տարբերակ:
 
Քննարկմանը մասնակցել են գԳլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

  • Կիսվել: