հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տարածաշրջանի համար կա հզոր ապագա, ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են օգնել ձեզ՝ կառուցելու դա. Բլինկենը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

Տարածաշրջանի համար կա հզոր ապագա, ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են օգնել ձեզ՝ կառուցելու դա. Բլինկենը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումն անվտանգության և բարգավաճման բանալին է, ուստի մենք աջակցում ենք վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում:

«Մեր կարծիքով՝ Հարավային Կովկասն ավելի ինտեգրված կլինի նոր տրանսպորտային ուղիների, էներգետիկ համագործակցության, հեռահաղորդակցային կապերի շնորհիվ: Սա առաջ կմղի տնտեսության դիվերսիֆիկացումը, կընդլայնի հնարավորությունները, կնպաստի խաղաղության և հաշտեցման ջանքերին: Տարածաշրջանի համար կա հզոր ապագա: ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են օգնել ձեզ՝ կառուցելու դա», - ասել է Բլինկենը՝ ընդգծելով, որ դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները:

  • Կիսվել: