ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը

Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։

Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է Կիրանցից քաղաքացիներին, այդ թվում՝ անչափահասներին, բերման ենթարկելու մասին։ Տեղեկություններ էին տարածվել, որ մարդկանց ծեծելով են տեղափոխել ոստիկանական բաժանմունքներ։

  • Կիսվել: