ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է

«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է

Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ   «Վանաձոր» բժշկական կենտրոն Աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք, եղունգային ֆալանգի բաց կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել մի կին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած կինը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Նաիրա Ա․-ն է, ով վնասվածքը ստացել է «Գլորիա» կարի ֆաբրիկայում աշխատանքի ժամանակ ձեռքը անզգուշությամբ կարի մեքենայի տակ գցելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Կայքի տեղեկություններով Նաիրա Ա․-ն աշխատում է «Գլորիա» կարի ֆաբրիկայում, որպես կարող բանվորուհի։

  • Կիսվել: