երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ խնդրի լուծման ուղղությամբ կառավարության առաջարկությունները շատ կառուցողական են․ Տիգրան Ավինյան

ՍԴ խնդրի լուծման ուղղությամբ կառավարության առաջարկությունները շատ կառուցողական են․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ ճգնաժամին։ Նա ասաց, որ և՛ Հայաստանի կառավարությունը, և՛ միջազգային գործընկերները արձանագրել են, որ Հայաստանի ՍԴ-ում կա խնդիր, եթե ոչ ճգնաժամ, որին պետք է տրվի լուծում: 

Խնդրի լուծման ուղղությամբ կառավարության առաջարկությունները շատ կառուցողական են։  «Սա գործընթաց է, որը շարունակաբար պետք է իրականացնել, մինչեւ ճգնաժամը ստանա իր վերջնական հանգուցալուծումը»,-ասաց Ավինյանը:

Հարցին, թե նորմա՞լ է համարում, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ նիստերին չի ներկայանում եւ ստանում է աշխատավարձ ու պարգեւավճարներ, փոխվարչապետն արձագանքեց. «Ես չեմ, որ պետք է մեկնաբանեմ այդ հարցը»:

  • Կիսվել: