կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է․ Քաղաքապետ

«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է․ Քաղաքապետ

Մենք ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն անիմաստ է:

Այս մասին Ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությանը և Երևանի հեղեղումներին:

««Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում: Անվերջանալի ամեն մի բակում կոյուղիներով չենք կարող զբաղվել, մեզ պետք է ընկերություն, որ ամբողջ պատասխանատվությունը կվերցնի իր վրա: Մենք ամենավերջին պատասխանատուն ու մեղավորն ենք, քանի որ ես անգամ չգիտեմ իրավունք ունեինք նախորդ տարի 14կմ կոյուղին կառուցել, թե ոչ, բայց կարիքը կար՝ արել ենք:  Պայմանագիրը եկեք փոխենք, որովհետև այսպես էլ հնարավոր չի»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: