չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շատ նախաձեռնություններ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան

Շատ նախաձեռնություններ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերի տեղադրման գործընթացին:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցը նշեց, որ վարչության կողմից թվով 689 օբյեկտում իրականնացվել են համապատասխան ուսումնասիրություններ, և արձանագրվել խախտումներ.

«Պարզվել է, որ փոշեկլանիչ ցանցերով ապահովման ենթակա է 164 օբյեկտ, որից պատշաճ ապահովված են 33-ը, իսկ 54-ը կրում են ձևական բնույթ: Մնացած օբյեկտների նկատմամբ հարուցվել են համապատասխան վարչական վարույթներ և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ այդ թերությունները վերացնելու ուղղությամբ»:

Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ վերոնշյալի մասով օրենսդրական փոփոխությունների նախագծին, նշելով. «Մենք շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում։ Պետք է հասկանանք՝ այդ որտեղ են այդքան անընդհատ պտտվում»:

  • Կիսվել: