երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե առիթ կլինի, Աստված մի արասցե, դուք կվարեք այս նիստերը, դուք կմեկնաբանեք ձեր ձեւով. Ավինյանը՝ Գրիգոր Երիցյանին

Եթե առիթ կլինի, Աստված մի արասցե, դուք կվարեք այս նիստերը, դուք կմեկնաբանեք ձեր ձեւով. Ավինյանը՝ Գրիգոր Երիցյանին

Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը քվեարկության դրեց օրակարգի բոլոր հարցերը քննարկվող դարձնելու ընդդիմության առաջարկը, որը չհավաքեց բավարար թվով կողմ ձայներ: «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը հայտարարեց, որ պետք է իր եւ «Մայր Հայաստան» խմբակցության առաջարկները առանձին-առանձին դնել քվեարկության, թեեւ դրանք նույնաբովանդակ առաջարկներ են:

Տիգրան Ավինյանը նկատեց, որ եթե առաջաևրկների բովանդակությունը նույնն է, առանձին-առանձին քվեարկելու կարիք չկա. «Եթե առիթ կլինի, Աստված մի արասցե, դուք կվարեք այս նիստերը, դուք կմեկնաբանեք ձեր ձեւով»,-ասաց նա:

 

«Խնդրում եմ կոռեկտ արտահայտվել»,- արձագանքեց Երիցյանը:

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ եւ «Մայր Հայաստան» խմբակցությունը, եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը առաջարկում էին բոլոր չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող: «Այդ բովանդակությունը դրվեց քվեարկության եւ ավագանին մերժեց»,-ասաց նա:

  • Կիսվել: