երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան

Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Տիգրան Ավինյան

Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հարությունյանին, հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Արձագանքելով՝ Հարությունյանը պատասխանեց․

«Ըստ ուսումնասիրության՝ ունեինք փոսալցման նախնական ծրագիր, որը նախատեսված էր ըստ քառակուսի մետրերի  գույքարգված առկա փոսերի, բայց հաշվի առնելով եղանակային պայմանները, որը սահմանափակեց մեր աշխատանքային օրերը, չկարողացան առկա փոսերը վերանորոգեն։ Դա  հանգեցրեց նրան, որ ունեցանք ավելի մեծ չափի փոսեր»։

Ավինյանը հետաքրրքվեց, թե ի՞նչ ժամկետում է նախատեսվում փոսային աշխատանքները հասցնել ավարտին, Հարությունյանն ասաց․

«Նախնական ծավալները կսպառենք այս շաբաթվա ընթացքում, նոր ծավալները գույքագրված են, կարծում եմ երկու շաբաթվա ընթացքում կբերենք զրոյական վիճակի»։  

  • Կիսվել: