ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան

ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան

ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը, ըստ էության հայ ժողովրդի հայկական պետականության հետ առնչություն չունի: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին, որի ընդունումը 51 դեմ, 27 կողմ ձայնով մերժվեց ԱԺ-ի կողմից:

Նա նշեց, որ ՔՊ-ի ներկայացուցիչները հնչեցրին ադրբեջանական փաստարկներ։

«Մինչդեռ մեր առաջարկի բուն նպատակը՝ միաջազգային իրավունքին համապատասխան ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգության ավելի բարձր մակարդակ է՝ պաշտպանված միջազգային իրավունքով»,- ասաց Մինասյանը։

Նա հայտնեց, որ իշխանության կատարածը տանում է Հայաստանի հերթական միակողմանի զիջումների եւ վերջնական կոտորման:

Արծվիկ Մինասյանը նաև հայտնեց, որ հայտարարությամբ ամրագրված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը որևէ կերպ չի կարող սահմանափակել ԼՂ ժողովրդի իրավունքը վերադառնալու իր հայրենիք և որեւէ կերպ կանխորոշել Արցախի կարգավիճակը:

«Մեծամասնությունը դեմ քվեարկելով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

  • Կիսվել: