Պետդեպն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից
ԱՄՆ վարչակազմը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը։ Մենք շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները կհարգվեն»,-ճեպազրույցի ժամանակ նշել է նա: