երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին

Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 1915թ․-ի զոհերի հիշատակին։

Նա  X-ի իր էջում գրել է․ «Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ներկա էի 1915-23 թվականների անմեղ հայ զոհերի հիշատակին նվիրված մի շատ հուզիչ արարողության։ Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ»:

  • Կիսվել: